Հայ
Eng
ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում մեկնարկել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» միջոցառում-մրցանակաբաշխություն
07 մարտի 2022

ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում մեկնարկել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» միջոցառում-մրցանակաբաշխություն

Alt

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը  և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագիրը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ կանանց հարցերով խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպում են «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» խորագիրը կրող միջոցառում-մրցանակաբաշխություն: Հիմնական նպատակն է՝  ճանաչել կանանց ներդրումը և առաջնորդությունը կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանն ուղղված գործողություններում և լուծումներում: Միջոցառումը կարևոր հարթակ կստեղծի լավագույն փորձի տարածման համար, կխթանի շահագրգիռ կողմերի համագործակցությունը՝ ուշադրություն հրավիրելով կլիմայի փոփոխության` կանանց և տղամարդկանց վրա անհամաչափ ազդեցության ուղղությամբ։


Անվանակարգեր


  • Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումներ
  • Կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ
  • Կլիմայական խնդիրների լուսաբանում
  • Կլիմայական կրթությունը բոլորի համար
  • Կլիմայական ֆինանսավորման և նորարարության լուծումներ
  • Երիտասարդները կլիմայական գործողություններում

Դիմելու կարգ


Կլիմայի փոփոխության բնագավառում լուծումների ներկայացման մրցույթին մասնակցելու համար հարկավոր է էլեկտրոնային հայտադիմումը լրացնել մինչև 2022թ. մարտի 25-ը, ժամը` 23:59։


Ո՞վ կարող է դիմել


Կանանց առաջնորդությամբ իրականացված կլիմայի փոփոխության բնագավառում լուծումների մրցանակաբաշխության դիմումներն ընդունվում են ինքնաառաջադրմամբ կամ առաջադրմամբ:


Առաջադրել կարող են պետական և ոչ պետական կազմակերպությունները, հասարակական և միջազգային կառույցները, այդ թվում՝ կրթական հաստատությունները, ձեռնարկատիրական ընկերություները, իսկ ինքնաառաջադրվել կարող են տարբեր ոլորտներում աշխատող կամ գործունեություն իրականացնող կանայք: Կազմակերպությունը կամ կառույցը կարող է առաջադրել մեկից ավելի ծրագիր/լուծում և թեկնածու։ Յուրաքանչյուր անվանակարգի համար կարելի է ներկայացնել միայն մեկ թեկնածու: Խաչաձևող խնդիրների լուծմանն ուղղված գործողությունները կարող են առաջադրվել առավելագույնս երկու անվանգակարգում։


Ինքնաառաջադրվելու պարագայում հարկավոր է ներկայացնել առնվազն մեկ երաշխավորագիր-նամակ։ Ներկայացվող լուծումները պետք է իրականացված լինեն վերջին հինգ տարվա ընթացքում:


Խրախուսվում է հայտադիմումը լրացնել, եթե ոլորտին առնչվող գործողությունները հաջողությամբ են իրականացվել, ունեն տեսանելի կամ չափելի ազդեցություն, ուսանելի են և կրկնօրինակման ենթակա:


Ընտրության չափորոշիչներին բավարարող բոլոր ծրագրերը կամ լուծումները կհրապարակվեն միջոցառման էլեկտրոնային գրքույկում։


Ընտրության չափորոշիչներ


Ներկայացվող բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն կլիմայի փոփոխության մեղմմանը և/կամ հարմարվողականությանը։


       Կլիմայի փոփոխության ոլորտում ազդեցություն


  • Գործողությունը կամ լուծումը նպաստել է կլիմայի փոփոխության մեղմմանը, այսինքն՝ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը և/կամ ածխաթթու գազի կլանիչների զարգացմանը։
  • Գործողությունը կամ լուծումը նպաստել է կլիմայի փոփոխության հարմարվողականությանը։

       Առաջնորդություն և կառավարում


  • Առաջնորդել է Հայաստանում կլիմայի փոփոխության մեղմման և/կամ հարմարվողականության գործողություններ, ծրագրեր։
  • Դրական լուծումներ է առաջարկել երկրի քաղաքականություններում կամ ծրագրերում գենդերային հասցեականությունն ապահովելու համար։
  • Գործողությունում ապահովվել է կանանց, տղամարդկանց և երիտասարդների համար հավասար հասանելիություն և մասնակցություն։
  • Իրականացված աշխատանքը բարելավել է կանանց ներգրավման գործընթացը կլիմայի փոփոխության խնդիրների հասցեագրմանը, ստեղծել է հնարավորություն նվազեցնելու կանանց խոցելիությունը կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունից:

       Նորարարություն և ստեղծարարություն


  • Գործողությունը և/կամ թեկնածուի աշխատանքը նորարարություն է բերել ոլորտին, համայնքին կամ երկրին, բարելավել է կամ դրական փոփոխություն է ապահովել գործընթացն արդյունավետ դարձնելու տեսանկյունից։

       Կրկնօրինակելիություն


  • Իրականացված աշխատանքի արդյունքում լուծումը կամ գործողությունը կրկնօրինակվել է, ունեցել է երկարաժամկետ ազդեցություն, տարածվել է այլ համայնքներում կամ երկրներում։

 


Ժամանակացույց


Մարտի 7-14    Հայտերի լրացման վերաբերյալ առցանց պարզաբանումներ, ինչպես նաև հարց-պատասխան ձևաչափով հանդիպում մարտի 14-ին առցանց Zoom հարթակում՝ ըստ պահանջի։ Հարցերի կամ պարզաբանումների համար անհրաժեշտ է գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։


Մինչև մարտի 25 Կանանց առաջնորդությամբ իրականացված կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանը և հարմարվողականությանն ուղղված հայտադիմումների ներկայացում։


Մարտի 25-31  Հայտերի գնահատում։ Ընտրության չափորոշիչների հիման վրա հայտերի գնահատումն իրականացվելու է գնահատող հանձնաժողովի կողմից։


Ապրիլի է - ապրիլի 6  «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխություն՝ հաղթող լուծումների և հաղթողների ներկայացում։


Ապրիլի 7         Հաղթողների մասնակցությամբ հանդիպում, լուծումների ներկայացում հեռուստատեսությամբ։


 


Էլեկտրոնային հայտադիմումի ներկայացման և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել (041) 102 221 հեռախոսահամարով: Հարցերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։


Լրացուցիչ տեղեկությունների, ընթացիկ նորություններին ծանոթանալու համար կարող եք այցելել մրցանակաբաշխության կայքէջ՝ https://www.wice.am/awards :


 



Կիսվել